Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը հարցական նշանով են հրապարակվում

153

Սոցցանցերում ու լրատվամիջոցներում շրջանառվում են լուրերը, թե Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարական է տալու: Արդեն մի քանի օր է՝ նրա ֆեյսբուքյան պաշտոնական և անձնական էջերը  փակ են: Մամլո քարտուղարի ֆեյսբուքյան էջում ոչ մի տեղեկություն չկա հրաժարականի մասին: Սակայն թե՛ Ալինա Նիկողոսյանը, թե՛ վարչապետի մամլո խոսնակը տարբեր լրատվամիջոցների հայտնել են, որ Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: