Անսովոր կորոնավիրուսային պատվաստանյութ ԱՄՆ-ում

106

Միացյալ Նահանգների մի խումբ հետազոտողներ նազալ պատվաստանյութ են ստեղծել կորոնավիրուսային վարակի դեմ։

Ըստ ՌԻԱ գործակալության, դրա գործողության սկզբունքը նման է ռուսական պատվաստանյութի աշխատանքին, բայց ռուսականը ներարկվում է ներմկանային կերպով, իսկ ամերիկյան պատրաստուկը COVID-19-ի դեմ պայքարում է քթի միջոցով այն օրգանիզմ ներմուծելուց հետո։ Այս հայտնագործությունը պատկանում է Սենթ Լյուիսի Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականներին:

Պատվաստանյութի մեկ չափաբաժինն օգնում է արտադրել մեծ քանակությամբ հակամարմիններ վերին և ստորին շնչուղիներում: Հետազոտողները պնդում են, որ պատրաստուկը կարող է էապես նվազեցնել կորոնավիրուսի փոխանցման ռիսկը։ Ներկայումս պատվաստանյութը փորձարկվել է միայն մկների վրա: