Տավուշյան մարտերից հետո Ադրբեջանը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում. ռազմական փորձագետ

107

Այդ մարտերը ոչ միայն տարածքային առումով էին հատկանշական, այլ նաև տարածաշրջանային ազդեցության տեսանկյունից։
Այսպիսով, Ադրբեջանը, հասկանալով, որ դեպի էներգետիկ անվտանգությունը լուրջ վտանգի տակ է, փորձ է կատարում Թուրքիային ներքաշել ակտիվ խաղի մեջ։ Հենց տավուշյան մարտերի ընթացքում Բաքվի բռնապետը երկու գեներալների գործուղում է Անկարա։ Այս այցից հետո տեղի է ունենում , այսպես ասած, լայնածավալ թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Սակայն սա բավական չէ, և Բաքուն դեռ վախենում է, որ կարող է նոր տարածքներ կորցնել և այնպիսի տարածքներ, որտեղով անցնում են կարևոր ու կենսական խողովակաշարեր։ Արդեն նորանշանակ ԱԳ նախարարին և պաշտպանության նախարարին է գործուղում Անկարա։ Ալիևը Էրդողանից ակնկալում է գործուն աջակցություն պատերազմ վերսկսելու համար, սակայն Էրդողանին հարկավոր է այլ բան, և որպեսզի Թուրքիան իսկապես գործուն քայլերով , այսինքն դառնա պատերազմող կողմ, Ադրբեջանը պետք է որոշ քայլեր ձեռնարկի Թուրքիայի աշխարհաքաղաքական ներկայության ձևական կողմից զատ, նաև իրական կողմը ապահովի։ Այդ իսկ պատճառով , զորավարժությունների ավարտական փուլին մասնակցելու պատրվակով Բաքու են ժամանում թուրքական պաշտպանական գերատեսչության ողջ էլիտան նախարարի գլխավորությամբ։ Այս ամենին ուշի-ուշով հետևում է ՌԴ-ն և ՌԴ-ից Ալիևին գնում են ազդակներ, որ չի կարող ինքնուրյուն կայացնել այնպիսի որոշում, որով Թուրքիան մշտական ռազմական ներակայություն կունենա Ադրբեջանում։ Դեռևս Թուրքիայի ռազմական պատվիրակությանը չճանապարած, Ալիևն իր իսկ նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունենում Պուտինի հետ և , այսպես ասած, իր մտահոգությունը հայտնում Հայաստանին զենք -զինամթերք մատակարարելու ծավալների հետ կապված։
Պաշտոնական Կրեմլը , այս ամենից հետո որոշակի փակագծեր է բացում տավուշյան մարտերի հետ կապված և հայտարարում, որ ՌԴ-ն ակտիվ միջնորդական դերակատարություն է ունեցել տավուշյան մարտերի հրադադարի հաստատման գործում։ Նաև հատուկ շեշտվում է, որ հրադադարի հաստատման հաջողվել է հասնել մի քանի միջնորդական փորձից հետո միայն։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, Բաքվից է գնացել հրադադարի հաստատման մասին խնդրանք, սակայն չեմ պնդում սա, քանի որ պաշտոնական ոչինչ չի հաղորդվում։
Թուրքիայի հայտարարությունները այդ օրերին բավականին ագրեսիվ և ինտեսիվ էին, բայց որոշ ժամանակ անց, երբ Մոսկվան հայտարարեց, որ տարածաշրջանում ՌԴ-ն իրականացնում է ակտիվ միջնորդական գործունեություն, կարծես թե Թուրքիան այլևս քայլեր չձեռնարկեց այդ պահին։
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ՌԴ պաշտպանության նախարարը մեկնում է Բաքու։ Կարծում եմ, որ Բաքվում շատ կարևոր գործընթացների հիմք է դրվելու, որին Ալիևը ստիպված է լինելու համաձայնվել։ Եվս մեկ անգամ փաստենք, որ տավուշյան մարտերը բոլորովին այլ հարթության վրա դրեցին հայ-ադրբեջանական հակամարտությունը։

Կարեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ