Չիքագոյի մեծագույն աճպարարի մահը. Աշոտ Պապուրյան (1939-2020)

73

Հուլիսի 3-ին Չիքագոյում վախճանվել է հայազգի աճպարար Աշոտ Պապուրյանը (Բաբուրյան), հայտնի Աշ Ռայան բեմական անվամբ: Ծնվել էր 1939-ի հուլիսի 26-ին, Իրաքում, Ներսես եւ Զարուհի Պապուրյանների ընտանիքում: 1960 թվականից բնակվել է ԱՄՆ-ում: 1960-ականներին հանդես է եկել որպես քանթրի երգերի կատարող, թողարկել ձայնապնակ, այնուհետեւ զբաղվել է աճպարարությամբՙ ելոյթներ ունենալով տարբեր շոուներում: 1985-ին Չիքագոյում բացել է «Աշի մոգության խանութը», որի վրա գրված է «Մոգական աշխարհի լավագոյն կենդանի առասպելը, որը հայ է եւ ունի մոգության սեփական խանութ»: Նրա մասին է Բրայան Գերսթենի «Զարմանալի պարոն Աշը» կարճամետրաժ վավերագրական շարժանկարը: Տասնամյակներ շարունակ նա անվերջ զվարճացրել է հանրությանը Չիքագոյի եւ Իլինոյս նահանգի շրջանի համայնքային միջոցառումների, փողոցային տոնավաճառների, երիտասարդական հավաքույթների, մասնավոր երեկույթների ժամանակ եւ WGN TVBozo կրկեսում: 2015 թվականին Չիքագոյի քաղաքային խորհուրդը միսթր Աշին հռչակել է «Չիքագոյի մեծագույն աճպարար»:

Պապուրյանը հաճախ է ելույթներ ունեցել Հայաստանում, գումարներ է հայթայթել դպրոցների, հիվանդանոցների եւ մանկատների համար: Եղել է բարի կամքի դեսպան Վարդանանց ասպետներ կազմակերպության, որը ղեկավարել է որոշ ժամանակ:

Աշոտ Պապուրյանը եւ կինըՙ Բոնին, ունեն երկու որդի, որոնցից Դեյվիդը երաժիշտ է, հարվածային գործիքներ կատարող, Էդուարդըՙ խոհարար: