«Նախրչին» է մեղավոր

686

Այն, որ անմեղսունակ երինջային հայացքով մեկը տրորում է մեր հնամենի բարքերը, իր արտասահմանյան երախում որոճում է հայկական հասկ ու փնչեցնում՝ անզգացմունք մռութը տարուբերելով, դա արդեն բացահայտ է: «Նախրչին» է մեղավոր: Այն, որ ոխակալ, անհայտ ծագմամբ, թերարժեք մի դուրսպրծուկ հեծնել է մի աթոռ, որ բնավ չի սազում իր լերկ ճակատին, և այն, որ լուծում է անհայտ մի վրեժ, հանդգնելով վիրավորել մտավորականության մի ողջ բույլի, մտավորականություն սերող մի ամբողջ արժեհամակարգի, կսմթելով մեր ազգային «բնավորության» ամենազուլալ ջղերին՝ դա արդեն հարուցում է հայհոյախառն բառերի վերհիշում: Բայց այս անգամ «բրածեծ» են փործում անել մեկ այլ արժեք, վաստակավոր, կերտված, թրծված մի անվան, որի հնչելը նույնիսկ հայկականության հպարտ մի աղերս է:
…Տիգրան Մակբեթի Դավթյանը, օպերային երգիչ, գերտաղանդավոր մի մարդ, որի ձայնը խենթացնելու աստճան զիլ, հնչել է գրեթե աշխարհով մեկ, զանազան բեմերում, բայց, որ ամենակարևորն է՝ Արցախում, հայկական կռվի թեժ թատերաբեմում: Կռվել է հերոսավայել, ու կնքել իր անունը ՝ Բետոն, որն էլ ի դեպ վկայում է իր անցած օրերի կարծրության մասին: Կռվից հետո էլ, ամեն պատեհ առիթով հասել է դիրքեր՝ թեկուզ և զոհվելու անսանձ ոգով, ու ապշեցրել արտասահմանյան տեսախցիկներին իր հախթանդամ տեսքով՝ ուսին զենք, իսկ շուրթից՝ հզոր երգը՝ սարեր տագնապող:
Տիգրան Դավթյանը, որի անցած լա՜յ ն ու երկար ճանապարհին հասնելու համար սա ընդամենը մի ակնարկ էր, այնտեղ տանող մի կածան: Նա Երևանում գործող Ջազ քոլեջի տնօրենն է արդեն տարիներ շարունակ, և կտրելով իր սեփական հնարավորություններից, օգտվելով իր բարի անվան ընձեռած հնարավորություններից՝ շենացնում է քոլեջը, բացառապես անհատույց: Համենայնդեպս ինձ և կարծում եմ շատերին հանդիպած ամենաարժանի մարդկանցից մեկը, որ պետք է լինի ամենակարևոր շարքերում: Բայց այժմ, ստացվում է այնպես, որ մեզ հայտնի գործիք-գործիչները, իրենց մանկահասակ և մինչև մոտակա խանութ տանող մայթն էլ չհաղթահարած, մանկահասակ մտերիմներին են խցկում ամենուր, նույնիսկ այնտեղ ուր անհնար է պատկերացնել: Սա ոչ այլ ինչ է, քան անմեղսունակ երինջային հայացքով «անարխիա»: Դե իսկ, փառահեղ ուղի անցած Տիգրան Դավթյանը, Բետոն Տիկոն, որ սարսափ էր հրամցնում թշնամուն, սրանց ապազգային նվագի տակ պարողը չէ. Դա հաստատ:
Կամաց-կամաց ակներև են դառնում ձեր չխոսված մտքերը: Ինչ էլ լինի՝ ժամանակը դաջում է ամենքին՝ իր վաստակին համահունչ. Դուք ոնց ձնհալից հետո հայտնված փուչ պոպոկի պես ի հայտ եք եկել, այնպես էլ հալոցքի ժամին կկորչեք, կվերանաք:

Իդեպ, Տիգրան Դավթյանն այս պահին հիվանդանոցում է. առողջությո‘ւն քեզ, մաեստրո‘…

Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ