Անկախությունը բացարձակ արժեք է. Վահե Էնֆիաջյան

146

30 տարի առաջ այս օրը Անկախության հռչակագրով Հայաստանի Հանրապետությունում իրականություն դարձավ հայության մի քանի սերունդների երազանքը՝ հիմք դնելով ժողովրդավարությանը։ Անկախության հռչակագիրը մեզ համար խորհրդանշական է, այն սեղմ ու փոքրիկ Սահմանադրությունն էր, որտեղ ձևակերպված են իսկապես ժողովրդավարական ու ազգային արժեքները, խոսքի ազատությունը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարությունը և մենք պարտավոր ենք պահպանել Հայաստանի անկախության հռչակագրում ամրագրված սկզբունքները։