Քաղաքագետը կարծում է, որ «թունավորումը» ծրագրել է հենց Նավալնին

103

«Արդար Ռուսաստան» ընդդիմական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովի խոսքերով՝ քաղաքական պայքարում հանցավոր մեթոդներ օգտագործելու ցանկացած փորձ պետք է ճնշվի առավել վճռական եղանակով: Միրոնովը պահանջում է օբյեկտիվ հետաքննություն անցկացնել Ալեքսեյ Նավալնիի հետ կատարվածի վերաբերյալ, հաղորդում է Ռեգնում գործակալության թղթակիցը։

Միևնույն ժամանակ, քաղաքագետ Վլադիմիր Կարասյովը գտնում է, որ բլոգեր և ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի «թունավորումը» կարծես հենց ինքն է ծրագրել: «Նավալնին վաղուց ինքն իրեն սպառել է որպես ընդդիմության առաջնորդ», քաղաքագետի խոսքերը մեջբերում է «Դաշնային լրատվական գործակալությունը»: Ըստ նրա, այս իրավիճակը նրա փորձն է ինչ-որ կերպ իր հանդեպ հետաքրքրությունը վերականգնելու: Պարզապես Գերմանիա մեկնելը հարմար տարբերակ չէ, բայց երբ նրա համար ինքնաթիռ է ուղարկվում Գերմանիայից, նա կթռչի Ռուսաստանից որպես մի տեսակ «արյունոտ Մորդորի զոհ»: Սա արդեն այլ սցենար է, ասել է Կարասյովը։