Արդյոք Տիխանովսկայան կառաջադրվի՞ նոր ընտրությունների դեպքում

71


Բելառուսում նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան չի ծրագրում առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնի համար, եթե նշանակվեն նոր ընտրություններ: Այդ մասին նա հայտարարել է Белсат հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես ինքս չեմ ծրագրում», պատասխանել է նա լրագրողի հարցին: Տիխանովսկայայի խոսքերով՝ ինքը «ավելի քան կուշտ է քաղաքականությունից»։

Միևնույն ժամանակ, ըստ ՏԱՍՍ գործակալության, Տիխանովսկայայի մամուլի քարտուղար Աննա Կրասուլինան ասել է, որ Սվետլանա Տիխանովսկայայի վերադարձը երկիր հնարավոր է իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու բանակցային գործընթացը սկսելուց հետո: