Սոցհարցում․ Էրդողանի ամենաուժեղ մրցակիցները Ստամբուլի և Անկարայի ընդդիմադիր քաղաքապետերն են

73


Թուրքական «Optimar» (Օպտիմար) սոցիոլոգիական ընկերությունը հարցում է կատարել պարզելու համար, որ եթե հիմա նախագահական ընտրություններ լինեին, որ քաղաքական գործիչն ավելի շատ շանսեր կունենար ընտրվելու համար։

Հարցումն իրականացվել է Թուրքիայի 26 նահանգում 2121 մարդու մասնակցությամբ։ 

«Եթե առաջիկա կիրակի նախագահական ընտրություններ լինեն, ու՞մ օգտին կքվեարկեք» հարցի պատասխանները դասակարգվել են հետևյալ կերպ․

  • Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան- 40,1%
  • Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլու- 36,8%
  • Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշ- 36,7%
  • Նախագահի նախկին թեկնածու Մուհարրեմ Ինջե (2018թ․)- 33,5%

Բավականին մեծ տոկոս են կազմում չկողմնորոշվածները հատկապես երբ պետք է ընտրություն կատարել Էրդողանի ու Իմամօղլուի միջև։ Այս դեպքում չկողմնորոշվածների քանակը հասնում է 18,1%-ի։

Ermenihaber.am