Սթիվեն Բենոնն իր ձերբակալությունը անվանում է քաղաքականապես պատվիրված հանցագործություն

74

ԱՄՆ նախագահի նախկին օգնական Սթիվեն Բենոնը, որը մեղադրվում է խարդախության և միջոցների յուրացման մեջ, իր ձերբակալությունն անվանում է քաղաքականապես պատվիրված հանցագործություն, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ես չեմ պատրաստվում հանձնվել», ասել է նա: Նրա կարծիքով, դատախազության գործողությունները ուղղված են ահաբեկելու նրանց, ովքեր աջակցում են ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատնեշ կառուցելու նախագծին: «Ես եկել եմ պայքարելու, և կշարունակեմ պայքարել», խոստացել է նա: