Ռուս բժիշկները անվանել են Նավալնիի հիմնական ախտորոշումը

142

Ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հիմնական ախտորոշումը նյութափոխանակության խանգարումն է, հայտարարել է Օմսկի թիվ 1 շտապ օգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին:

«Այսօր մեր հիմնական ախտորոշումը ածխաջրային հավասարակշռության խախտումն է, այսինքն՝ նյութափոխանակության խանգարումը», ասել է Մուրախովսկին: Նա նշել է, որ դա տեղի է ունեցել արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկման պատճառով այն ժամանակ, երբ Նավալնին ինքնաթիռում էր: Այդ իսկ պատճառով նա կորցրել է գիտակցությունը: