Չինաստանը կսկսի միջատների բջիջների վրա հիմնված պատվաստանյութի փորձարկումները

68

Չինաստանի բժշկական արտադրանքների պետական ​​վարչությունը հավանություն է տվել կորոնավիրուսի գենաինժեներային պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին։ Պատրաստուկը ստեղծվել է միջատների բջիջների հիման վրա։ Մշակումն իրականացրել են Սիչուանի համալսարանի կենսալաբորատորիաները:

Պատվաստանյութը մշակողները վստահ են դրա արդյունավետության վրա, հաղորդում է РЕН ТВ-ն: Այն արդեն փորձարկվել է կապիկների և մի շարք այլ կենդանիների վրա և դեռևս չի առաջացրել «ակնհայտ կողմնակի բարդություններ»: