ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՈՍ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԲՈՒՆ ՆՊԱՏԱԿԸ

167

«Ընդդիմադիր» որոշ փտած քաղաքական շրջանակներից սկսել են հնչել կոչեր, թե իբր աշնանը կրթությունը կազմակերպելու միակ այլընտրանքը հեռավար ուսուցումն է (այն է՝ չուսուցումը)։

Այնինչ, պարետատան՝ դպրոցներում և ԲՈՒՀ-երում համընդհանուր քաոս ստեղծելու բուն նպատակը հեռավար չուսուցումը հասարակության համար ընդունելի դարձնելն է և այն ինքնակամ ողջունելը։ Եթե գարնանն ուսուցիչները, ծնողները և աշակերտները համատարած դժգոհում էին հեռավարից, ապա փաշինյանական ԿԳՄՍՆ-ն՝ իր աշնանային (միտումնավոր) անհեթեթ «լուծումներով», ըստ էության, երեխաների իրավունքների վրա թուրքավարի բռնանալով, ուղղորդում է, որպեսզի այժմ հանրությունն ինքը այդ պակասավոր կրթական մոդելի կիրառումը տենչա։

Իսկ հեռավար չուսուցման բուն նպատակը աղքատամիտ, հուզականորեն անկայուն, ֆիզիկապես թուլակազմ, սոցիալապես անպիտան սերունդ պատրաստելն է՝ ինքնամփոփ, ինքնասույզ և ապակողմնորոշված անհատների մի անդեմ զանգված բուծելը։

Հետևաբար, մի՛ խաբնվեք. միակ ճիշտ այլընտրանքը ոչ թե հեռավար չուսուցումն է, այլ հայ մատաղ սերնդին և ուսանողությանը լիակատար ավանդական կրթություն և ազգային դաստիարակություն ապահովելն ու այն մշտապես կատարելագործելն է։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ