Կոմայի մեջ գտնվող Նավալնիին տեղափոխեցին Բեռլինի կլինիկա

91

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին Օմսկից տեղափոխել են Բեռլինի կլինիկա: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր թղթակցին: Գործակալության տվյալներով՝ շտապօգնությունը Նավալնիին տարել է Բեռլինի օդանավակայանից դեպի Charite կլինիկա։ Ոստիկանները հերթապահում են բժշկական հաստատությունում: Լրագրողներին չի թույլատրվում մտնել:

Իրավապաշտպան Յակի Բիզիլյայի խոսքերով՝ թռիչքի և վայրէջքի ընթացքում Նավալնիի վիճակը կայուն է եղել, գրում է Bild թերթը: