Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում դիտարկում է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը

98

ՀՀ Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում դիտարկում է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, սակայն Շաթիրյանը դեռ գործադիրի թեկնածուն չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Շաթիրյանի հետ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Էդգար Շաթիրյանը հնարավոր թեկնածու որպես դիտարկվում է, բայց կառավարության թեկնածուն չէ»,- ասաց Մակունցը:

Անդրադառնալով այն խնդրին, որ Շաթիրյանի հետ հանդիպումը սովորականից կարճ է տևել, Լիլիթ Մակունցը նշեց, որ նախկինում արդեն առիթ ունեցել են Էդգար Շաթիրյանի հետ հանդիպելու և իրենց հարցերն ուղղելու:

«Նախկինում մենք ունեցել էին առիթ պարոն Շաթիրյանին հարցեր ուղղելու: Հանդիպման ընթացքում հնչեցրել ենք հարցեր, որոնք առնչվում են արդեն նոր կառույցի հետ կապված հնարավոր կարգավիճակին: Խոսել ենք պարոն Շաթիրյանի հետ, տարբեր քննարկումներ ենք ունեցել, այդ թվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնից իր հրաժարվելու հետ կապված հարցին ենք անդրադարձել:

2019թ. նոյեմբերին Էդգար Շաթիրյանն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվել և ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, սակայն օրեր անց հրաժարական ներկայացրել այդ պաշտոնից: