Լուկաշենկո․ Իրավապահների գործողություններից տուժած ցուցարարների նկարների կեսից ավելին բեմադրված է

99

Բեմադրություն է իրավապահների գործողություններից տուժած ցուցարարների նկարների 60%-ը, վստահեցրել է Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բացի դրանից, նա խոստացել է, որ «որոշ ժամանակ անց» Բելառուսի իշխանությունները կպատմեն իրավիճակի պաշտոնական վարկածը, բայց այժմ «ժամանակը չէ խոսելու այդ մասին և հուզելու ժողովրդին»: Այդ մասին հայտարարել է նախագահն իր աջակիցների հավաքի ընթացքում, որի հեռարձակումն իրականացրել է RT-ն: Լուկաշենկոն նաև քաղաքացիներին խնդրել է ներել ոստիկանությանը, եթե նրանք «ինչ-որ տեղ սխալ են թույլ տվել»։