Արցախի նախագահը նախատեսում է Ստեփանակերտում լուծել վթարային շենքերի հարցը

55

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ստեփանակերտցիների հետ: Հանդիպման մասին ֆեյսբուքյան էջում գրել է. «Մայրաքաղաքի մի քանի թաղամասերում բնակիչների հետ հանդիպումներս առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակն ունեին: Առաջիկա տարիներին նախատեսում ենք ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող շենքերի և բարեկարգման ենթակա փողոցների խնդիրները: Աշխատանքները լայն թափով սկսված են:

Քաղաքամայր Ստեփանակերտի զարգացումը, նրա ներկայանալի տեսքի ու գրավչության ապահովումը մեր հիմնական առաջնահերթություններից է, որին պետք է հասնենք միասնաբար՝ մեր սրտացավ ու նվիրված աշխատանքով»: