Աստղակերպը մոտենում է Երկրին

99

2018 VP1 աստղակերպը Երկրից նվազագույն հեռավորության վրա կլինի նոյեմբերի 2-ին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին, հաղորդում է NASA-ն։ Այն թռչելու է Երկրից 384 հազար կմ հեռավորության վրա:

2018 VP1-ը հայտնաբերվել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին: Այն պատկանում է այն երկնային մարմինների խմբին, որոնց թռիչքային ուղիները հատում են Երկրի ուղեծիրը: NASA-ն շեշտում է, որ այս աստղակերպի՝ մոլորակի մթնոլորտ մուտք գործելու հավանականությունը միայն 0,41% է։