ԱՀԿ-ն այն մասին, թե երբ կլինի կորոնավիրուսային համաճարակի ավարտը

85

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ակնկալում է, որ COVID-19-ի համաճարակը կավարտվի երկու տարուց պակաս ժամանակահատվածում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Մենք ունենք թերություն գլոբալիզացիայի և փոխկապակցվածության տեսքով, բայց մենք նաև առավելություն ունենք տեխնոլոգիաների առումով: Այնպես որ հուսով ենք, որ այս համաճարակը կավարտվի երկու տարուց շուտ», ասել է նա՝ COVID-19-ի ստեղծած իրավիճակը համեմատելով 1918 թ. «իսպանական» գրիպի համաճարակի հետ։