COVID-19- ի դեմ պատվաստվածների վիճակին կհետևեն հավելվածով

58

Спутник V կորոնավիրուսային պատվաստանյութ պարունակող յուրաքանչյուր սրվակ ունենալու է QR ծածկագիր, իսկ դրա օգտագործումը վերահսկվելու է հատուկ հավելվածի միջոցով: Այդ մասին հայտարարել է Գամալեայի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի գիտական ​​աշխատանքի գծով փոխտնօրեն Դենիս Լոգունովը:

«Հատուկ հավելված է մշակվում: Սրվակը կապված կլինի մարդու, իսկ մարդը՝ հավելվածի հետ: Հավելվածը կլինի ամենախիստ վերահսկողության տակ», Լոգունովի խոսքերը մեջբերում է РБК-ն: Միևնույն ժամանակ, նա ասել է, որ պատվաստվել կարող են նաև կորոնավիրուս տարածները, քանի որ  վիրուսի դեմ հակամարմինները արագ կորում են: