«ATLAS OF ARMENIA» գիրքը նվաճել է «Գրան պրի»

101

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը տեղեկացնում է, որ գրադարանի կողմից՝ ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցույթին ներկայացված
«ATLAS OF ARMENIA» գիրքը նվաճել է  ամենապատվավոր՝ «Գրան պրի» անվանակարգը…
«Քանի տարի էր, ինչ այս անվանակարգում նվաճում չէինք ունեցել…
Շնորհակալություն Սեն Հովհաննիսյանին և «ՆԱՀԱՊԵՏ» հրատարակչությանը Հայաստանի պատմական քարտեզների այս շքեղ հրատարակության և Հայաստանի ազգային գրադարանի գրականության հանրահռչակման բաժնի վարիչ Մարգարետ Ասլանյանին՝ ժյուրիի կազմում գիրքն ըստ արժանվույն ներկայացնելու համար»,-գրել է Հրաչյա Սարիբեկյանը