Օգոստոսի 26-ին Ջեյհուն Բայրամովը կայցելի Ռուսաստան

74

 Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 26-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան: Սա կլինի արտգործնախարար նշանակվելուց հետո Բայրամովի երկրորդ արտասահմանյան այցը։ Առաջին այցով նա մեկնել էր Թուրքիա: