Հրապարակվեցին Спутник V-ի կողմնակի ազդեցությունները

88

Գամալեյա կենտրոնը հրապարակել է Спутник V կորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործման ցուցումները: Կողմնակի ազդեցությունները ներառում են դողը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, ընդհանուր թուլությունը, գլխացավը, ներարկման տեղում ցավը և այտուցը: Ավելի հազվադեպ հանդիպող ազդեցություններ են սրտխառնոցը, մարսողության խանգարումը, ախորժակի նվազումը և ավշային հանգույցների մեծացումը: Որոշ հիվանդների մոտ կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ:

Պատվաստումը հակացուցված է հղիներին և կրծքով կերակրող կանանց, ծանր ալերգիկ ռեակցիաներ տարած, ինչպես նաև սուր վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններով պացիենտներին։