Հայտնվել են պատվաստանյութի նախնական պատվերների կեղծ դոմեններ

82

Որոշ կայքեր արդեն առաջարկում են նախօրոք պատվիրել ռուսական պատվաստանյութը և վճարել արժեքի մի մասը: Փորձագետները նախազգուշացնում են, որ դա խաբեբաների ձեռքի գործն է։

Նման կայքերում խաբեբան առաջարկում է պատվաստանյութը նախապես պատվիրել զեղչով, կամ էլ իջեցված գնով անմիջապես գնել պատվասաստանյութի խմբաքանակ: Նման կայքերը կարող են պարունակել վնասակար հղումներ, որոնց միջոցով կիբեռհանցագործները կարող են հեշտությամբ հափշտակել անձնական և վճարման մասին տեղեկությունները:

Եթե ​​խաբեբան իսկապես պատվերն ուղարկի գնորդին, ապա դա կլինի ոչ թե պատվաստանյութ, այլ անօգուտ սննդային հավելանյութ: Роскачество-ն կոչ է անում կորոնավիրուսային պատվաստանյութը չգնել ինտերնետով․ ռուսները պետք է համբերատար կերպով սպասեն համընդհանուր պատվաստումների սկսմանը:

Նման դոմենները սկսեցին հայտնվել դեռ Спутник V պատվաստանյութի գրանցումից առաջ: Մեկ ռեսուրսն ապրում է միջին հաշվով մեկ օրից պակաս, բայց որոշ դեպքերում այդ ժամանակահատվածը կարող է ավելի երկար լինել, հաղորդում է Live24-ը։