Կիպրոսի Պաֆոս քաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել

73

Կիպրոսի Պաֆոս քաղաքի տարածքում օգոստոսի լույս 21-ի գիշերը երկու պայթյուն է տեղի ունեցել, հայտնել են կղզու ոստիկանության ներկայացուցիչները:

Առաջինը եղել է տեղական ժամանակով 03:00-ին: Պայթել է 31-ամյա մի կնոջ ավտոմեքենա: Մի քանի րոպե անց տեղի է ունեցել երկրորդ պայթյունը: Այս անգամ դա կատարվել է 28-ամյա տղամարդու տան բակում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Պայթյունների արդյունքում լրջորեն վնասվել են մեքենան և շենքը: Այս պահին տուժած անձանց մասին տեղեկություններ չկան: Դեպքը հետաքննում են Կիպրոսի Պաֆոսի վարչական շրջանի քրեական հետախուզության բաժնի մասնագետները։