Կայծակի պատճառով հրդեհներ Կալիֆորնիայում

59

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս երկուսը անհետ կորած են:

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն իր թվիթերյան էջում գրել է, որ կայծակի հարվածների արդյունքում (մի քանի օրում գրանցվել է մոտ 11 հազար), առաջացել է հրդեհի 367 նոր օջախ: Աղետի վերացմանը մասնակցում է մոտ տասը հազար հրշեջ: