Թուրքիան Սև ծովում գտել է գազի հանքավայր

127

Թուրքիան Սև ծովում գտել է բնական գազի հանքավայր, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրների․ «Tuna 1 հորանցքում հայտնաբերվել է բնական գազ: Նախատեսված պաշարները կազմում են 800 միլիարդ խորանարդ մետր, ինչը կարող է ապահովել Թուրքիայի կարիքները մոտ 20 տարով»: Ըստ աղբյուրների ենթադրությունների, գազի արդյունահանման գործարկումը կարող է տևել 7-ից 10 տարի և կպահանջի 2-ից 3 միլիարդ դոլարի ներդրումներ: