Երկու ժամից ինքնաթիռը Նավալնիին կտանի Գերմանիա

92

Ալեքսեյ Նավալնիի բուժող բժիշկ Անաստասիա Վասիլևան ասել է, որ երկու ժամից ինքնաթիռը ծանր վիճակում գտնվող ընդդիմադիր գործչին կտանի Գերմանիա, որտեղ կշարունակեն նրան բուժել:

«Նավալնիին բուժող բժիշկները ստիպված են աշխատել ծանր հոգեբանական պայմաններում։ Դա կարող է դառնալ անհրաժեշտ որոշումների կայացման հարցում հնարավոր անվստահության աղբյուր: Նման հիվանդի հետ բժիշկները ավելի հեշտությամբ կաշխատեն Ռուսաստանի սահմաններից դուրս», իր թվիթերյան էջում ավելի վաղ գրել է բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը։