Երբ ժամանակը գա

189

Երբ Ժամը գա

Երբ Սահակաշվիլուն դուրս էի հրավիրում Ախալքալաքի Հայ Առաքելական Եկեղեցու բակից և հարցնում ո՞ւմ է խանգարում Հայ գրականությունը, ո՞ւմ են խանգարում Թումանյանն ու Տերյանը, մտքովս անգամ չէր անցնում, որ գալու է մի ժամանակ և նման հարցադրումների կարիք է զգացվելու նաև Մայր Հայաստանում համայն հայության մայրաքաղաք Երևանում:

Հակահայ գլոբալիստների դեմ վերջին տարիների արդեն ներհայաստանյան պայքարի ընթացքում շատերն են մոտեցել, թե Չախալյան ջան, երբ ժամը գա, իմացիր կողքիդ ենք…
Անկեղծ ասածես միշտ զարմացել եմ նման արտահայտության վրա. չեմ կարողացել հասկանալ, թե, երբ թշնամին մտել է խոր թիկունք, վերահսկում է պետության ղեկը, և պղծում ավանդական արժեհամակարգը ընտանիք, դպրոց, եկեղեցի և բանակ, ի՞նչ է նշանակում ‘«երբ ժամը գա’»: Չեմ հասկացել… բայց հասկացել եմ, որ ինչպես և ինչու են մերոնք անտրտունջ հանձնվել Ցեղասպանության տարիներին, ինչպես են համբերությամբ ենթարկվել սպանդին` դարձյալ չհասկանալով, որ «երբ ժամը գա»-ն արդեն վաղուց է անցել:

Այս ամենից ես դառնացած չեմ, բայց ամաչում եմ… ամաչում եմ, որովհետև ժամը վաղուց անցել է, իսկ ես չեմ տեսնում սթափվող մարդկանց:

Պահը եկել է, որովհետև աղանդները վխտում են, դպրոցը կործանվում է, մեր երեխեքն ամաչում են, որ եղել է Նարեկացի ու Խորենացի…
Որովհետև սեռային շեղման քարոզով մեր երեխաների հոգիները պղծելու են հենց մեր դպրոցներում և մանկապարտեզներում… որովհետև սորոսականները ստրուկի նման են վերաբերվում ո‘չ միայն հասարակության հետ, այլ նույնիսկ մեր պետական մարմիններին… որովհետև պատանդ են վերցվում մեր ուժային կառույցները, մեր լրատվամիջոցները…

Խնդրում եմ` էլ ինձ ոչ ոք հարց չտա… Պահը վաղուց է եկել. եկել ու անցել… Իսկ հիմա արդեն պայքարը մտնում է վճռական փուլ, ձեր ասած ‘«ժամը գա»-ն հենց սա է, , կա‘մ հիմա, կա‘մ երբեք: Կամ հիմա դուրս ենք գալիս և չենք թողնում, որ ոմն սորոսական Արայիկ Հարությունյան պղծի հայկական դպրոցները, մեր մանուկների, վաղվա գործիչների, զինվորների ու մայրերի ապագան, կամ խոստովանում ենք, որ Ցեղասպանությունը, մեր արժանի հասանելիքն էր ու պակասն էլ հիմա ենք լրացնում…

Ժամն է յենց հիմա մտնել պայքարի մեջ: Միանալ անկոտրում կամքով, անկախ մեր մասնագիտությունից, զբաղեցրած դիրքից և պաշտոնից, ‘«ժամը եկե՛լ է» և հենց մեզանից յուրաքանչյուրից է կախված, թե գլոբալիստներն Արայիկի ձեռամբ կկարողանա՞ն պղծել հայոց դպրոցները և հայ մանուկների ու մեր սերունդների ապագան…

Իսկ հիմա ոտքի‘, դուրս ենք գալիս փողոց…
Օգոստոսի 24-ին, ժամը 13:00-ին, մեծ ավտոերթ է, միացի՛ր: Օգոստոսի 28-ին, ժամը 13:00-ին, մեծ հանրահավաք է ԿԳՄՍ դիմաց, միացի‘ր, մի‘ հանդուրժիր անհանդուրժելին:

Վահագն Չախալյան