Եղանակը՝ առաջիկա 4 օրերին

62

Օգոստոսի 21-ի երեկոյան Հայաստանի  հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-ն աստիճանաբար կբարձրանա 4-5, 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով: