Ե՞րբ կարտահանվի ռուսական պատվաստանյութը

130

Ռուսաստանում ստեղծված կորոնավիրուսային պատվաստանյութի վաճառքը այլ երկրների կարող է սկսվել 2021 թվականի գարնանը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։:

Նա բացատրել է, որ դա կպարզվի արտադրության ծավալների ավելացումից հետո: «Ինչ-որ մեկը պատրաստ է այսօր էլ գնել, բայց մենք պատրաստ չենք, քանի որ պետք է լուծենք մեր սեփական խնդիրները», ասել է նա, «հավանաբար, հաջորդ տարվա գարնանը, եթե խոսենք արտահանման մասին»։