Դպրոց, թե՞ համակենտրոնացման ճամբար

271

ԴՊՐՈՑ, թե՞ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐ

Հոգեկան տառապանքի գնով կարդացի ԿԳՄՍ նախարարության հրապարակած ուղեցույցը՝ դպրոցներում դասերի կազմակերպան կանոնների մասին։

Միանգամից տպավորություն ստացա, որ աշակերտը ոչ թե հաճախելու է դպրոց, այլ համակենտրոնացման ճամբար, որտեղ նրա ամեն մի շարժը լինելու խիստ վերահսկողության և շարունակական ցուցումների ներքո։

Ամփոփ ներկայացնեմ մի քանի դրույթներ. այսպես՝

  1. Դպրոցներում արգելվում են զանգվածային միջոցառումները՝ մասնավորապես ֆիլմերի դիտումները, սպորտային միջոցառումները, զվարճանքները և բեմականացումները։
  2. Երեխաները կրում են ՊԱՐՏԱԴԻՐ ԴԻՄԱԿՆԵՐ՝ փոխելով 4 ժամը մեկ։

3.Դասամիջոցին սովորողները ՉԵՆ ԼՔՈՒՄ դասասենյակը, միայն ըստ անհրաժեշտության՝ ուսուցչի հսկողությամբ։

4.Սովորողների միջև պահպանվում է սոցիալական հեռավորություն՝ բացառելով ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐԸ և կուտակումները։

5.Սովորողները դասին մասնակցում են տեղից։ Գրատախտակի մոտ կանչելն արգելվում է։

6.Գրավոր աշխատանքների համար արգելվում է տետրեր օգտագործել, այլ միայն թերթիկներ։ Ստուգված գրավոր աշխատանքները արգելվում է վերադարձնել սովորողին և անհրաժեշտության դեպքում տրվում են միայն լուսապատճենները։

  1. Ֆիզկուլտուրայի դասերին բացառվում են սերտ շփումներ և մեծ ակտիվություն ենթադրող մարզանքներ ու խմբային խաղեր։

8.Բուֆետների և ճաշարանների աշխատանքը արգելվում է։ Անհրաժեշտության դեպքում դրանք կազմակերպվում են դասասենյակում՝ ՉՈՐ ՍՆՆԴԻ տարբերակով։

  1. Ջերմաչափումները իրականցվում են տանը, տրասնպորտում, դպրոցում։

10.Սովորողները անձնական օգտագործման իրերը, գրենական պիտույքները ՉԵՆ ԿԻՍՈՒՄ դասընկերների հետ։

11.Հարկից հարկ տանող աստիճանների մի մասով սովորողները պետք է բարձրանան, իսկ մյուս մասով իջնեն այնպես, որ ՄԻՄՅԱՆՑ ՉՀԱՆԴԻՊԵՆ։

12.Դպրոցը պետք է ապահովի տեղաշարժի գծանշումը համապատասխան տարածքներում։ Այն դեպքում, երբ նշվածը հնարավոր չէ դպրոցը նշանակում է հերթապահներ, ովքեր կկարգավորեն սովորողների տեղաշարժը։

Վահե Թորոսյան