Բժիշկը՝ Ալեքսեյ Նավալնիի վիճակի մասին

60

Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին խոսել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի մասին: Նավալնին դեռևս անգիտակից վիճակում է և միացված է թոքերի օդափոխման սարքին:

Բժիշկը հավելել է, որ այսօր առավոտյան Ալեքսեյ Նավալնիի վիճակը փոքր-ինչ բարելավվել է, թեև ընդդիմադիր գործիչը շարունակում է մնալ ծանր վիճակում:

Ավելի վաղ Տրանսպորտային դատախազության աշխատողը հայտարարել էր, թե Նավալնիի օրգանիզմում հայտնաբերվել է «վտանգավոր թույն», որը վտանգավոր է ոչ միայն հիվանդի, այլև նրան շրջապատողների համար: Սակայն այսօր իրավապահ մարմիններում իրազեկ աղբյուրը հերքել է այդ տեղեկությունը