ԱՀԿ. «Պատվաստանյութն անմիջապես չի դադարեցնի կորոնավիրուսի համաճարակը»

161

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ասել է, որ հուսով է՝ պատվաստանյութը հնարավորինս շուտ կհայտնվի: Միևնույն ժամանակ, ըստ, նրա «որևէ երաշխիք» չկա, որ այն կհայտնվի:

«Բայց նույնիսկ եթե մենք պատվաստանյութ ստանանք, դա ինքնին չի հանգեցնի համաճարակի ավարտին», եզրափակել է ԱՀԿ ղեկավարը՝ հավելելով, որ բժշկությունը դեռևս ամեն ինչ չգիտի կորոնավիրուսի հետևանքների մասին: