«Bank of America»-ի կանխատեսմամբ թուրքական լիրայի արժեզրկումը շարունակվելու է

94


Ամերիկայի խոշորագույն բանկերից մեկը՝ «Bank of America»-ն թուրքական լիրայի արժեզրկման գործընթացի վերաբերյալ իր տեսակետն է արտահայտել։

Մասնավորապես ամերիկյան բանկի կանխատեսումների համաձայն՝ լիրայի արժեզրկումը կշարունակվի։

Այս գործընթացը պայմանավորված է նաև Թուրքիայի պետական բյուջեի ճեղվածքով, որի մասին քննարկումները դարձյալ օրակարգում են։

Թուրքիայի կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 20-ին ժողով է իրականացնելու, որտեղ պետք է քննարկվի ստեղծված պայմաններում արժութային քաղաքականությունը։

Ներկա պահին ԱՄՆ 1 դոլարի դիմաց թուրքական լիրայի փոխարժեքը 7.37 է։

Ermenihaber.am