Թուրքիան լիբիական բանակին կփոխանցի Ադրբեջանի՝ Ղարաբաղյան պատերազմում ձեռք բերած փորձը

158

Թուրքիան կաջակցի Լիբիայում կանոնավոր բանակի ստեղծմանը։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը մեկնել են Տրիպոլի՝ հետևելու փոխըմբռնման հուշագիր շրջանակներում ընթացքող աշխատանքներին։

Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը պատրաստվում է ոչ միայն նորաստեղծ լիբիական բանակին զինել անհրաժեշտ զինտեխնիկայով, այլև նրանց փոխանցել 1993թ․ ադրբեջանական բանակի փորձը․ ըստ էության, խոսքը Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի ռազմական փորձի մասին է։

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության և Աքարի միջև ընթացող բանակցություններին ներկա է գտնվել նաև Կատարի պաշտպանության նախարար Հալիլ բին Մուհամմեդ էլ Աթիյեն։

Թուրքիայի և Կատարի պաշտպանության նախարարները հանդիպել են նաև Լիբիայի վարչապետ Ֆայեզ ալ-Սարաջի հետ։ Աքարը Սարաջի հետ քննարկել է լիբիական բանակի կառուցման մանրամասներին վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպումից հետո Լիբիայի պաշտպանության փոխնախարար Սելահհադդին ալ-Նեմրուշը հայտարարել է, որ Թուրքիայի և Կատարի պաշտպանության նախարարների հետ համաձայնության են եկել լիբիացի զինվորիների վերապատրաստման և խորհրդատվության նպատակով ռազմական կառույցներ ստեղծելու շուրջ։ Նա հավելել է, որ առաջիկայում նշված երկրները ռազմական խորհրդատուներ և զինվորականներ կուղարկեն Լիբիա։

Աղբյուր` yenisafak.com