Թուրքիայում նոր օպերացիա է մեկնարկել PKK-ի դեմ

72

Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգի ժանդարմերիայի հրամանատարությունը 700 ուժայինի մասնակցությամբ մեկնարկել է «Yıldırım-6 Karacehennem» օպերացիան: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ տվյալ օպերացիան իրականացվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ: Ռազմագործողության նպատակն է PKK-ին «վերջնականապես դուրս հանել Թուրքիայի տարածքից և վնասազերծել քուրդ զինյալներին»:

Գործողությունների մասնակիցների թվում կան նաև ժանդարմերիայի  և ոստիկանության հատուկջոկատայիններ:

Մինչ այդ Թուրքիայի տարածքում PKK-ի դեմ իրականացված «Yıldırım-1-5» օպերացիաների ընթացքում թուրք ուժայինները 22 քուրդ զինյալի են սպանել: Գործողությունների արդյունքում ոչնչացվել են զինյալների թաքստոցները, զինապահեստները և առգրավվել են բազմաթիվ զենք-զինամթերք:  

Ermenihaber.am