Զախարովան մեկնաբանեց Լուկաշենկայի մուտքն արգելելու Լիտվայի որոշումը

71

Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և բելառուս այլ պաշտոնյաների ընդգրկումը մուտքն արգելված քաղաքացիների ցանկում փաստարկ է, որը հաստատում է Արևմուտքի միջամտությունը Բելառուսի ներքին գործերին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը 32 անձի, այդ թվում՝ Լուկաշենկոյին, ներառել է մուտքն արգելված անձանց ցանկում, գրում է ՌԻԱ գործակալությունը։ Ավելի վաղ Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահները իրենց միջնորդությունն էին առաջարկել Բելառուսում իրավիճակը կարգավորելու համար: