Գնդակահարվել է Ադրբեջանի գլխավոր օրենքով գողը

139

Ադրբեջանի քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովին (Լոտա Գուլի) գնդակահարել են Թուրքիայում, հաղորդում է Թուրան գործակալությունը: Նրան ատրճանակով սպանել է մի տղամարդ, ով իր հետ ճաշում էր Անթալիայի ռեստորանում: Գնդակահարել են գլխից:

Ըստ նախնական տվյալների, կրակողը քրեական հեղինակություն Խան Ախմեդիլինսկին էր, որը Գուլիի մերձավոր շրջապատից էր: Հիվանդանոցում գիտակցության չգալով՝ Գուլին մահացել է, իսկ մարդասպանին հաջողվել է հեռանալ տարածքից, բայց որոշ ժամանակ անց նրան ձերբակալել են մայրուղու վրա։