«Արդեն բացահայտ, առանց թաքցնելու, հայտարարում են միջոցներ հավաքելու և դրանք Բելառուս ուղարկելու մասին»

153

Բելառուսում շարունակում են հասարակական-քաղաքական խնդիրները: Այդ մասին հայտարարել է Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է БЕЛТА-ն: Աշխատողներին սպառնացող ցուցարարներին նա համեմատել է գեստապոյականների հետ, իսկ ընդդիմության կողմից ստեղծված համակարգող խորհրդի անդամներին՝ սևհարյուրակայինների։

Բելառուսի առաջնորդը նաև նշել է, որ երկրում փողոցային գործողությունները ֆինանսավորվում են արևմտյան երկրների կողմից և նրանց խորհուրդ է տվել լուծել իրենց երկրներում առկա խնդիրները՝ նկատի ունենալով Եվրոպայում ինքնամեկուսացման դեմ բողոքի ցույցերը, «դեղին ժիլետների» ցույցերը, անկարգությունները Միացյալ Նահանգներում:

«Արևմտյան պետություններն արդեն բացահայտ, առանց թաքցնելու, հայտարարում են միջոցներ հավաքելու և դրանք Բելառուս ուղարկելու մասին: Մենք դա տեսնում ենք»,  ասել է նա: