Տիխանովսկայայի դիմումը Եվրոպական խորհրդին

57

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան YouTube-ում տեսաուղերձ է տեղադրել Եվրոպական Խորհրդի համար:

Նա ասում է, թե «Մարդիկ, ովքեր իրենց ձայնը պաշտպանելու համար դուրս են եկել Բելառուսի փողոցներ, ծեծի ու տանջանքների են ենթարկվել, ազատազրկվել են իշխանությունից կառչած ռեժիմի կողմից»։

Նա Եվրոպային հորդորել է «չճանաչել կեղծված ընտրությունները»: Նրա խոսքերով՝ իշխանությունը խաղաղ փոխանցելու նպատակով ստեղծվել է Բելառուսի Ազգային համակարգման խորհուրդը: Այս կառույցի օգնությամբ, ըստ Տիխանովսկայայի, կհայտարարվեն նոր նախագահական ընտրություններ՝ միջազգային դիտորդների մասնակցությամբ: