«Սասնա ծռերի» Պավլիկ Մանուկյանը վերակենդանացման բաժանմունքում է

219

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի,  այսօր՝ օգոստոսի 12-ին, «Սասնա ծռերի» գործով ընթացող դատական նիստին գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի առողջական խնդիրներ։

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը դատարանի որոշմամբ ժամանակավոր հեռացված է նիստերի դահլիճից։

«Սասնա ծռերի» գործով դատավարությունը մոտենում է ավարտին։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին գործով մեղադրող դատախազները հանդես եկան մեղադրական ճառով։

Մեղադրող կողմը դատարանին միջնորդեց Արայիկի Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հիմքով, Արեգ Կյուրեղյանին, էդվարդ Գրիգորյանին պատիժ սահմանել՝ 8 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 9 ամիս, Սեդրակ Նազարյանին 9 տարի, Մխիթար Ավետիսյանին 8 տարի, 9 ամիս, Վարուժան Ավետսիյանին 8 տարի 9 ամիս, Պավել Մանուկյանին 9 տարի, Արմեն Բիլյանին 21 տարի ժամկետով, Սմբատ Բասեղյանին՝ ցմահ ազատազրկում։

Աղբյուր՝ News.am