ՌԴ-ում կորոնավիրուսով վարակված երկրորդ կատվի դեպք

73

Տյումեն քաղաքում հայնտաբերվել է ՌԴ-ում կորոնավիրուսով վարակված երկրորդ կատվի դեպքը։ Ինչպես նշել է Ռոսպոտրեբնադզորը, այսօր չկան կատվից մարդուն կորոնավիրուսի փոխանցման բացահայտված դեպքեր։ Հիվանդ կենդանու տիրոջը խորհուրդ են տվել կենդանուն մեկուսացնել իր մշտական ​​բնակության վայրում, հաղորդում է Радио Sputnik-ը:

Մինչ օրս հայտնի է կորոնավիրուսով վարակվածության մի քանի դեպք տնային շների և կատուների, ինչպես նաև կենդանաբանական այգում վագրերի մոտ: