Պարետի որոշումը՝ նախակրթարանների գործունեության նոր կարգի մասին

103

ՀՀ կրթության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ պարետի 2020թ. օգոստոսի 18-ի N 253-Ն որոշմամբ սահմանվել է «Կանոններ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում նախադպրոցական կրթության հաստատությունների գործունեության համար» հավելված N 11-ը:

ՀՀ պարետի 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշմամբ սահմանված «Անվտանգության կանոններ նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) տարածման կանխարգելման նպատակով» 13-րդ հավելվածի կանոնների համեմատությամբ կատարվել են որոշ փոփոխություններ և լրացումներ.

Տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի հսկողության պատասխանատու (որը կարող է լինել ի պաշտոնե հաստատության բուժքույրը, այսուհետ՝ պատասխանատու):
Նախադպրոցական հաստատությունում երեխաների խնամքի և կրթության գործընթացի կազմակերպումը 10-12 հոգանոց խմբերի փոխարեն սահմանվել է առավելագույնը 12 հոգանոց խմբերով:
Հանվել են «Բացառվում է երեխային ուղեկցող անձի մուտքը նախադպրոցական կրթական հաստատություն:», «Բացառվում է խաղալիքների օգտագործումը տարբեր խմբերի (դասասենյակների) երեխաների միջև:» պահանջները:
📍Ախտահանիչ նյութերի մեջ սպիրտի պարունակության տոկոսը 60-80%-ի փոխարեն սահմանվել է առնվազն 70%: • Սահմանվել է ֆիզիկական կուլտուրայի և մարմնամարզական բնույթի պարապմունքները բացօթյա տարածքում, իսկ անհնարինության դեպքում՝ օդափոխվող և բավարար տարածք ունեցող դահլիճում/սենյակում՝ կազմակերպելու պահանջը՝ապահովելով հնարավորինս անշփում դասապրոցես: