Չինաստանը «արտաքին ուժերին» հորդորեց Բելառուսում պառակտում չհրահրել

94

Չինաստանը դեմ է այն բանին, որ արտաքին ուժերը Բելառուսում պառակտում և հուզումներ հրահրեն: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։

«Մենք հարգում ենք այն զարգացման ուղին, որը բելառուս ժողովուրդն ինքն է ընտրել իր երկրում տիրող իրավիճակին համապատասխան, մենք նաև հարգում ենք նրանց ջանքերը՝ պաշտպանելու սեփական անկախությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունն ու զարգացումը», ՌԻԱ գործակալությունը մեջբերում է դիվանագետի խոսքերը: Ըստ Լիցզյանի, չինական կողմը ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը:

«Որպես լավ ընկեր և գործընկեր, մենք չենք ցանկանում քաոս տեսնել Բելառուսում, մենք դեմ ենք, որ արտաքին ուժերը պառակտում և հուզումներ հրահրեն բելառուս հասարակության մեջ», շեշտել է նախարարության ներկայացուցիչը: