Ինչպես է Արևմուտքը համախմբվում Լուկաշենկոյի դեմ

50


Եվրոխորհրդարանի պատգամավորները հրաժարվել են ճանաչել Բելառուսում կայացած ընտրությունների արդյունքները: Այդ մասին ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ: Նրանք նաև Բրյուսելին կոչ են արել նշանակել հատուկ ներկայացուցիչ, որը կաջակցի իշխանությունը «բելառուս ժողովրդի կամքին համապատասխան» փոխանցելու գործընթացին։ Ավելի վաղ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ղեկավարությունները և եվրոպական որոշ երկրների իշխանություններ հրաժարվել էին օրինական համարել Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակը, գրում է RT-ն: Մի շարք պետություններ հանդես են եկել Մինսկի դեմ պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությամբ: Փորձագետների կարծիքով, Բելառուսի առնչությամբ օգտագործվում են «ուկրաինական սցենարը» հիշեցնող տեխնոլոգիաներ: