Ըստ Լուկաշենկոյի, ընդդիմությունն իրար դեմ է հանում ՌԴ-ին ու Բելառուսին

70

«Ընդդիմության ծրագրերը Բելառուսի՝ որպես ինքնիշխան և անկախ պետության ոչնչացման անդունդ տանող ուղի են: Դուք դա տեսնում եք: Ավելին, նրանք մեզ դրդում են բախման մեր պատմականորեն եղբայրական ազգի՝ ռուսների հետ», այսօր ասել է Բելառուսի նախագահը Անվտանգության խորհրդի նիստից հետո։ Նրա խոսքերը մեջբերում է БелТА-ն:

Իրադարձությունների նման զարգացում չպետք է թույլատրվի, շեշտել է Լուկաշենկոն։ Եվ դրա համար, նախագահի խոսքերով, բելառուսական զանգվածային լրատվամիջոցները պետք է ավելի ակտիվանան: