Բայդենը կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենատարեց նախագահը

53

Ջոզեֆ Բայդենը երրորդ փորձով դարձավ նախագահի թեկնածու, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ Հաղթանակի դեպքում իր երդմնակալության պահին Բայդենը կլինի 78 տարեկան: Այսպիսով, նա կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենատարեց նախագահը:

ԱՄՆ նախագահի ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: Հանրապետական ​​թեկնածուն կլինի գործող նախագահ Դոնալդ Թրամփը: Վերջինս պնդում է, որ Բայդենը, իր ծերության պատճառով, այլևս «չի հիշում, թե ինչ է արել երեկ», և չի կարողանա ամբողջությամբ իրագործել նախագահի պարտականությունները: Ըստ Թրամփի, նախագահ դառնալու դեպքում Բայդենին կկառավարեն նրան շրջապատողները։