Տիխանովսկայայի շտաբը կոչ արեց ընդհանուր գործադուլի դիմել

59

Բելառուսի նախագահ թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի շտաբի պետ Մարիա Մորոզը դիմել է երկրի քաղաքացիներին՝ կոչ անելով ընդհանուր գործադուլ կազմակերպել  հանրապետության իշխանություններին տնտեսական վնաս պատճառելու համար:

Նա նշել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «հասկանում է միայն ուժի և տնտեսական վնասի լեզուն լեզուն»։ «Պալատներում ապրելու համար նրանց փող է պետք: Որպեսզի մարդկանց ավտոբուսներով տեղափոխեն իշխանամետ հանրահավաքների, նրանց փող է պետք», ասել է Մորոզը՝ կոչ անելով տնտեսական վնաս պատճառել: