Սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում վերսկսվելու է ուսումնական գործընթացը

198

18.08.2020 | Հասարակություն17ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԵՊՀ-ՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼՈՒ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԵՊՀ-ՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼՈՒ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ԵՊՀ առաջինկուրսեցիների համար դասերը սկսելու են սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում, իսկ բարձր կուրսերի ուսանողների համար ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից:

ԵՊՀ բակալավրիատի առաջին կուրսի ուսանողներն ուսումնական գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու են առցանց նամակի միջոցով, որն ուղարկվելու է նախապես իրենց համար ստեղծված համալսարանի էլեկտրոնային փոստի հասցեին:

Առաջինկուրսեցիներին համալսարանական էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը կուղարկվի www.dimord.am կայքում ընդունելության առցանց դիմում-հայտերը լրացնելիս նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

ԵՊՀ հրամանագրված յուրաքանչյուր առաջինկուրսեցի օգոստոսի 28-29-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային նամակի միջոցով արդեն տեղեկացված կլինի, թե ինչպես, երբ և որ մասնաշենքում են մեկնարկելու դասերը:

ԵՊՀ բակալավրիատի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներին ուսումնական գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը ևս ուղարկվելու է համալսարանի էլեկտրոնային փոստի միջոցով:

Նշենք, որ ԵՊՀ-ում ուսումնական նոր տարում դասերն իրականացվելու են ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով:

ԵՊՀ-ն շնորհավորում է և բարի երթ մաղթում ԵՊՀ-ականներին ու համալսարանական լինելու մեծագույն կոչումն արդեն կրող առաջինկուրսեցիներին: